Լեգենդար Ջորկաեֆի այցը Վանաձոր, կոլումբացի՞ Հայաստանի հավաքականում

Վերջում էլ ավանդական զավեշտալի տեսաշար տարբեր երկրներից

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 39-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

#Corner-ը ներկայացնում է ռեպորտաժ Վանաձորից՝ լեգենդար Յուրի Ջորկաեֆի այցի մասին։ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն մեր հայրենակիցը «Հայաստան Ինժեներական Շաբաթ» միջոցառման փակման արարողության հատուկ հյուրն էր։

«Գանձասար-Կապանի» կոլումբացի կիսապաշտպան Ուբեյմար Անգուլոն արդեն չորս տարի հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում եւ հաջորդ տարի կարող է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի հավաքականում։

#Corner-ը զրուցել է 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը պատրաստ է համալրել Հայաստանի թիմը, եթե ստանա հրավեր։

Գեւորգ Ղազարյանը տեղափոխվեց Կիպրոսի ԱԵԼ, Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց Լոնդոնի «Արսենալի» նոր համազգեստը, Ալեքսանդր Կարապետյանը մոտ է ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուն։ #Corner-ը ներկայացնում է արտերկրում հայ ֆուտբոլիստների մրցելույթները։

«Կրասնոդարում» Յուրա Մովսիսյանի նախկին ակումբակից Իգոր Պիկուշչակը գլխավորեց Երեւանի «Նոան»։ #Corner-ը պատմում է եվրագավաթային մրցաշարերին եւ նոր մրցաշրջանին պատրաստվող հայկական թիմերի մասին։

Վերջում էլ ավանդական զավեշտալի տեսաշար տարբեր երկրներից։