ԱՄՆ-ն զբաղվում է թալանով. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Միացյալ Նահանգների կողմից հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարումներից հրաժարվելու հնարավորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Միացյալ Նահանգների կողմից հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների՝ Թուրքիա մատակարարումներից հրաժարվելու հնարավորության մասին, հաղորդում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ Թուրքիայի առաջնորդը տարակուսանք է հայտնել այն իրավիճակի առնչությամբ, երբ գումար վճարող հաճախորդը չի կարողանում ստանալ այն, ինչի համար վճարել է:

«Դա կոչվում է թալան»,-հայտնել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Անկարան կործանիչների համար արդեն վճարել է 1,4 մլրդ դոլար, սակայն ստացել է միայն 4 կործանիչ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ մտադիր է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ և բացառել երկրին F-35-ների ստեղծման ծրագրից, եթե Անկարան չհրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումից, որոնց մատակարարումները Թուրքիա սկսվելու են մի քանի օրից: