Նեյմարը Բրազիլիայի թիմի հետ հանդերձարանում նշել է հաղթանակը Արգենտինայի նկատմամբ

Բրազիլիան 12 տարում առաջին անգամ է դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ

Վնասվածքի պատճառով Ամերիկայի գավաթի խաղարկությունը բաց թողած ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Բելու Օրիզոնտիում տեղի ունեցած կիսաեզրափակիչից հետո Բրազիլիայի հավաքականի հետ հանդերձարանում նշել է 2։0 հաշվով հաղթանակը Արգենտինայի հավաքականի նկատմամբ։ Լուսանկարը հրապարակել է Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։

Բրազիլիան 12 տարում առաջին անգամ է դուրս եկել այս մրցաշարի եզրափակիչ։ 2007-ին Բրազիլիան եզրափակիչում 3։0 հաշվով հաղթել է Արգենտինային։ Այն ժամանակվա կազմում էին հանդես գալիս Ռոնալդինյոն, Ռոնալդոն, Ռոբինյոն, Կական, Դիդան։