Լուիս Սուարեսը Չիլիի եւ Պերուի դեմ խաղացել է ձեռքի կոտրվածքով

Նա ձեռքի կոտրվածք է ստացել է Ճապոնիայի թիմի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում

Ուրուգվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը Ամերիկայի գավաթի խաղարկության վերջին երկու հանդիպումներին մասնակցել է վնասվածքով։ Նա ձեռքի կոտրվածք է ստացել է Ճապոնիայի թիմի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում, իսկ Չիլիի եւ Պերուի դեմ խաղացել է ձեռքի կոտրվածքով, հաղորդում է sport.es-ը, գրում է news.am:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Չիլիի հավաքականին Լուիս Սուարեսի վրիպման պատճառով։