Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը կմարմնավորի Շեռլոք Հոլմսին

Ամերիկուհի Նենսի Սփրինգերի՝ 2006-ից մինչեւ 2010 թվականներին հրապարակված «Էնոլա Հոլմսի գաղտնիքները» դետեկտիվ վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմը

 

Բրիտանացի դերասան Հենրի Քավիլը, որը հայտնի է Սուպերմենի դերով, Շեռլոք Հոլմսին կմարմնավորի «Էնոլա Հոլմս» նոր ֆիլմում, որը պատմում է նշանավոր դետեկտիվի քրոջ մասին: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները

Ամերիկուհի Նենսի Սփրինգերի՝ 2006-ից մինչեւ 2010 թվականներին հրապարակված «Էնոլա Հոլմսի գաղտնիքները» դետեկտիվ վեպերի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Շեռլոք եւ Մայքրոֆթ Հոլմսերի կրտսեր քրոջ մասին, որը նույնպես տաղանդ է դրսեւորում դետեկտիվ հետաքննությունների գործում, գրում է 168.am:

Գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է Միլլի Բոբի Բրաունը, իսկ Էնոլի մոր դերը բաժին է հասել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերին, նշում է Empire հրատարակությունը: Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը, կինոնկարի թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: