Թրամփը վշտացած է բնակչության մարդահամարում «քաղաքացիություն» տողի ներառման մերժմամբ

Անցյալ շաբաթ ավելի վաղ ԱՄՆ գերագույն դատարանն արգելափակել էր բնակչության մարդահամարում «քաղաքացիություն» տողի ավելացման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած է 2020 թվականին բնակչության մարդահամարում «քաղաքացիություն» տողի ավելացման արգելափակմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամերիկայի համար անչափ տխուր ժամանակ է, երբ ԱՄՆ գերագույն դատարանը թույլ չի տալիս 2020 թվականի մարդահամարում ներառել «Մարդն արդյոք ԱՄՆ քաղաքացի՞ է» հարցը: Սա արդեն երկար ժամանակ է շարունակվում: Ես առեւտրի եւ արդարադատության նախարարություններին խնդրել եմ անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի այդ կարեւորագույն հարցերից մեկը եւ շատ կարեւոր գործը հաջող ավարտի հասցվի: ԱՄՆ: ԱՄՆ: ԱՄՆ»,- նշել է նա իր Twitter-յան էջում:

Անցյալ շաբաթ ավելի վաղ ԱՄՆ գերագույն դատարանն արգելափակել էր բնակչության մարդահամարում «քաղաքացիություն» տողի ավելացման հարցը, ինչը պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գերագույն դատարանի համոզմամբ՝ վարչակազմը բավարար հիմքեր չի ներկայացրել նոր տողի ավելացման օգտին: ԱՄՆ ղեկավարն արձագանքելով այս որոշմանը՝ հայտարարել էր մարդահամարը հետաձգելու մտադրության մասին, գրում է news.am:

Երեքշաբթի, ինչպես հայտնել է Hill պարբերականը, արդարադատության նախարարության ներկայացուցիչ Քեյթ Բեյլին հաստատել է, որ որոշում է ընդունվել 2020 թվականի բնակչության մարդահամարի հարցաշարը տպագրել առանց քաղաքացիության մասին հարցի, եւ արդեն հրահանգներ են փոխանցվել տպագրության գործընթացը սկսելու մասին: