Գերմանիան Facebook-ին տուգանել է 2 մլն եվրոյի չափով

2017թ.-ին Գերմանիայում համացանցի անվտանգության վերաբերյալ օրենք է ընդունվել, որը պարտավորեցնում է սոցկայքերին 24 ժամվա ընթացքում ջնջել վիրավորական կամ բռնության կոչ անող հրապարակումները

Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայությունը 2018թ.-ի առաջին կեսին հակաօրինական բովանդակության հետ աշխատանքի մասին հաշվետվության հրապարակման ժամանակ ցանցի անվտանգության մասին օրենքը խախտելու համար Facebook Ireland Limited ընկերության նկատմամբ տուգանք է սահմանել, գրում է ria.ru-ն:

«Հրապարակված հաշվետվության մեջ հակաօրինական բովանդակության վերաբերյալ ստացված բողոքները թերի են: Դա հասարակության մեջ խեղաթյուրված պատկեր է ստեղծում հակաօրինական պարունակության մասշտաբների և այն մասին, թե ինչպես է դրանց դեմ պայքարում սոցկայքը: Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայությունը 2 մլն եվրոյով տուգանում է ընկերությանը»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության տեքստում: Սոցկայքն իրավունք ունի բողոքարկելու տուգանքը: 

2017թ.-ին Գերմանիայում համացանցի անվտանգության վերաբերյալ օրենք է ընդունվել, որը պարտավորեցնում է սոցկայքերին 24 ժամվա ընթացքում ջնջել վիրավորական կամ բռնության կոչ անող հրապարակումները, օգտատերերի բողոքներին արձագանքել 48 ժամվա ընթացքում, իսկ այն դեպքերում, երբ որոշում կայացնելը դժվարանում է, սոցկայքերը հրապարակումները ջնջելու համար մինչև 7 օր ժամանակ ունեն:

Օրենքի նախագիծն առաջարկվել էր ԳԴՀ արդարադատության նախկին նախարար Հաիկո Մաասի կողմից: Օրենքի համաձայն՝ նոր կանոններին հետևելուց հրաժարվողներին մինչև 50 մլն եվրոյի տուգանք է սպառնում: Սա առաջին հերթին վերաբերում է խոշոր սոցիակալան լրատվամիջոցներին: