Նաիրա Զոհրաբյանը դեռևս ամենադրական ընկալվող կերպարն է

Տիկին Զոհրաբյանն այս տասնօրյակում էլ է առաջատարը դրական և բացասական հոդվածների հարաբերակցությամբ

2019 թ․ հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 191 հոդված, որոնցից 12-ը եղել է դրական, 2-ը՝ բացասական, 177-ը՝ չեզոք։

«Մեդիա Պաշտպան»-ի մշտադիտարկման արդյունքներով Նաիրա Զոհրաբյանը դեռևս ամենադրական ընկալվող կերպարն է։ Տիկին Զոհրաբյանն այս տասնօրյակում էլ է առաջատարը դրական և բացասական հոդվածների հարաբերակցությամբ։ Այս անգամ դրական է գնահատվել պատգամավորի ԵԽԽՎ-ում իրականացված գործունեությունը։

Տիկին Զոհրաբյանը շարունակում է ակտիվ լինել համացանցում, պատասխանել օգտատերերի հարցերին ու մեկնաբանել այս կամ այն իրադարձությունը։

Բացասական հոդվածի համար հիմք է հանդիսացել ԲՀԿ-ական Մարինե Մուրադյանը, ում խոսքերով ինքն իր խնդիրի լուծման համար դիմել է Նաիրա Զոհրաբյանին, իսկ վերջինս խոստացել, բայց ժամանակ չի տրամադրել։

Նաիրա Զոհրաբյանը փաստացի կարողանում է աշխատել սոցմեդիայում և ԶԼՄ-ների հետ։