Ինչո՞ւ չէին բացում լրատվական կայքերը

Քանի որ հիմա այդ համակարգը չի գործում, մուտքը կայքեր փակվել է

Ավելի քան մեկ տասնյակ հայկական լրատվական կայքեր, այդ թվում Live24.am-ը,  մոտ 30 րոպե չէին բացում։ Հիմա դրանք աշխատում են, բայց դանդաղ։ Խնդիր առաջացել է բոլոր այն կայքերի մոտ, որոնք տեղադրված են cloud flare համակարգում։

Panorama.am-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, խնդիրը պայմանավորված է cloud flare համակարգում առաջացած խնդրով։

«Այն համակարգ է, որը ստեղծված է DDoS տիպի հաքերային հարձակումները կանխելու համար։ Ամեն անգամ, երբ կայք ինչ-որ մեկը մտնում է, համակարգը ստուգում է, նա մա՞րդ է, թե՞ հարձակվող ավտոմատ, ըստ այդմ որոշում է,  թո՞ւյլ տալ մուտք գործել, թե՞ ոչ։ Քանի որ հիմա այդ համակարգը չի գործում, մուտքը կայքեր փակվել է»,-մանրամասնեց փորձագետը։