Տիտեն՝ Բրազիլիա - Արգենտինա առաջիկա դիմակայության մասին

Թիմերը կհանդիպեն Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն պատմել է իր սպասելիքների մասին Արգենտինայի հետ առաջիկա դիմակայությունից։

Թիմերը կհանդիպեն Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։

«Արգենտինացիները անհատական եւ թիմային աճ են գրանցել։ Կոլեկտիվը հզորանում է անհատականություններից։ Հնարավոր չէ ամբողջովին չեզոքացնել Մեսիին։ Հնարավոր է որոշակիորեն նվազեցնել նրանից եկող վտանգը, բայց ամբողջովին վերահսկել հնարավոր չէ, գրում է sport.news.am:

Բայց հնարավոր չէ չեզոքացնել նաեւ մեր խաղացողներից Կոուտինյոյին, Ֆիրմինոյին, Վիլիանին, Դավիդ Ներեսին։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է կատարել վճռական հարված»,- Տիտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա այս գիշեր, Երեւանի ժամանակով 04։30-ին (հունիսի 3)։