Եզակի վիրահատությունը փրկել է զույգ աղջիկների կյանքը

Երկու փոքրիկները մի քանի ամիս են անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ամերիկացի վիրաբույժները եզակի վիրահատություն են արել, որը փրկել է զույգ աղջիկների կյանքը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ 13 շաբաթական հղիության ժամանակ բժիշկները երեխաներից մեկի մոտ անոմալիա են հայտնաբերել: Խոսքը տերատոմայի մասին է՝ պարանոցի հատվածում մեծ ուռուցք, որը սպառնալիք է ներկայացրել ինչպես աղջնակի, այնպես էլ նրա զույգ քրոջ համար: Նորագոյացությունը բարորակ է եղել, սակայն հավանականությունը մեծ է եղել, որ այն բառացիորեն կխեղդի երեխային:

Բժիշկները որոշել են կեսարյան հատում անել հղիության 29-րդ շաբաթում: Քանի որ երեխան, ում մոտ ուռուցք են հայտնաբերել, թույլ է եղել, վիրաբույժները ոչ մեծ կտրվածք են արել արգանդում, որպեսզի երեխային միացնեն շնչառական խողովակին և կաթիլայինին: Միայն դրանից հետո երեխային դուրս են բերել արգանդից և շտապ վիրահատության տարել, գրում է med.news.am:

Երկու փոքրիկները մի քանի ամիս են անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկներն ակնկալում են, որ երկուսն էլ կկարողանան լիարժեք վերականգնել իրենց առողջությունը: