Իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալությունը Իրանին մեղադրել է Պարսից ծոցում վերջին հարձակումների մեջ, հաղորդում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Իսրայելում անվտանգության ամենամյա համաժողովի ընթացքում՝ գործակալության ղեկավար Յոսսի Կոենը հայտարարել է, որ Իրանն է պատասխանատու այդ հարձակումների համար:
Կոենը հիշեցրել է Պարսից ծոցում նավթային լցանավերի վրա վերջին հարձակումները: Նրա խոսքով՝ այդ հարձակումները «հավանություն են ստացել Իրանի ղեկավարության եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից, գրում է news.am:
Նշենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան եւս Իրանին պատասխանատու են համարում այդ հարձակումների համար: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է:
0Comments