Արմեն Սարգսյանը կհանդիպի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն:

Նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ: