Ի՞նչ նամակ է ուղարկել Ստալինը Չերչիլին, որպեսզի շահի վերջինիս սիրտը

Ջերմորեն շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա կապակցությամբ, իմ սրտի խորքից ցանկանում եմ ուժ, առողջություն, որն այդքան անհրաժեշտ է հիտլերիզմը հաղթելու համար

Daily Mail պարբերականն անդրադարձել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նամակագրությանը:

Նշվում է, որ 1940-ականներին Ստալինն արդեն սկսել էր շատ քննադատել բրիտանացիների սպառազինությունը, պատրաստվածությունը, և զգալով, որ արդեն բավական հեռու է գնում՝ որոշել է Չերչիլի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր ուղարկել:

Հայտնի է, որ Ստալինը հեռագրեր ուղարկել չի սիրել, սակայն դիմել է այդ քայլին.

«Ջերմորեն շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա կապակցությամբ, իմ սրտի խորքից ցանկանում եմ ուժ, առողջություն, որն այդքան անհրաժեշտ է հիտլերիզմը հաղթելու համար»:

Նշվում է, որ այս շնորհավորանքից հետո Չերչիլը Ստալինին շնորհակալություն է հայտնել և հաջորդ ամիս Ստալինի ծննդյան  առթիվ հեռագիր ուղարկել:

Այսպիսով՝ հեռագիր ուղարկելը դարձել է ավանդույթ և շարունակվել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը: