Ուղղությունը՝ Հայաստան

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում
միջոցառում

Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկը  Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրեց «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը: Այն կայացավ Բանկի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցությամբ՝ վերջինիս «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» նախագծի սահմաններում:

Միջոցառման մասնակիցները զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած բիզնեսմեններն են ու նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց գյուղի տունը հյուրատուն, իսկ համայնքը՝ տուրիստական կենտրոն դարձնելու հարցում:

«Մեր նպատակն է, որ զբոսաշրջության ոլորտում գործող ընկերություններն այստեղ գալով և միմյանց ճանաչելով, կիսեն իրենց փորձն ու բարելավեն իրենց ծառայությունները: Հայաստանում սա մեր առաջին քայլը չէ զբոսաշրջության զարգացման համար. մենք արդեն երկու տարի անվճար թրեյնինգներ ենք իրականացնում այդ ոլորտի աշխատակիցների համար, որոշումներ կայացնողների համար: Ունենք 4 թեմաներ, որոնք հաջողությամբ ներկայացրել ենք և շուրջ 100 մասնակից արդեն ունեցել ենք և հետագայում էլ շարունակելու ենք այդ ուղղությունը: Մենք աշխատում ենք այս երկրում և մեր համար շատ կարևոր է, որ տնտեսության ցանկացած ճյուղում, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը զարգացում ապրի»,- իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

 

«Մեր նպատակը պարզ է, բայց շատ հավակնոտ: Ցանկանում ենք Հայաստանի քարտեզի վրա ստեղծել տուրիզմի զարգացման բոլորովին նոր կետեր: Օրինակ՝ Տավուշի Չինչին գյուղը: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես գիշերել, ժամերով նստել կիրճի եզրին ու թեյ խմել, կամ մեկ ուրիշ բան: Դա հիանալի վայր է: Ուրախ ենք, որ կարողացանք համագործակցել Ակբա-կրեդիտ Ագրիկոլ Բանկի հետ՝ իր առաջարկած ինովացիոն նոր ձևաչափով: Բանկը ներառում է այն մոդուլները, որոնք նաև ներառված են տուրիզմի զարգացման մեր ծրագրերում: Սա թույլ է տալիս բանկի հաճախորդներին ընդլայնել բիզնես գաղափարները, զբոսաշրջության զարգացման մտքերը համատեղել գյուղատնետսության հետ և կազմել ավելի որակյալ բիզնես նախագծեր»,-իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Միջոցառում

Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելու նպատակով  բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում շուրջ 5 տարի կազմակերպում է անվճար բիզնես դասընթացներ: Առայսօր զբոսաշրջության ոլորտում գործող ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ մասնակցել են Բանկի կողմից կազմակերպված դասընթացներին, ձեռք բերել բիզնեսի կառավարման և շուկայում մրցունակ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ:

Միջոցառում

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: