Գիտնականները մշակել են ճաղատացման դեմ պայքարի ինովացիոն մեթոդ

Նոր տեխնոլոգիան թույլ կտա անսահմանափակ քանակությամբ մազեր աճեցնել, որոնք հետագայում կարող են պատվաստել պացիենտին

Կոլումբիական համալսարանի գիտնականները մշակել են ճաղատացման դեմ պայքարի ինովացիոն մեթոդ:

Հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է իմունային բջիջների տեսակ հայտնաբերել, որոնք M օնկոստատին սպիտակուց են արտադրում (OSM), որը մազապարկերի ցողունային բջիջները հանգստի վիճակում է պահում: Այնուհետեւ պարզել են այն ցածր մոլեկուլյար ինհիբիտորները եւ հակամարմինները, որոնք M օնկոստատինի արտադրությունն ապաակտիվացնում են՝ դրանով օգնելով ակտիվանալ մազապարկերի ցողունային բջիջներին:

Հաջորդ փուլում փորձի անցկացման համար 3D տպագրության միջոցով տպագրվել են հատուկ պլաստիկե պլատֆորմներ: Աճեցնելով մարդկային մաշկի նմանակը՝ գիտնականները տառացիորեն այն «ցանել» են մազապարկերի ցողունային բջիջներով: Հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք ստացել են JAK-STAT անվանումը, հետազոտողներին հաջողվել է հասնել մազերի աճին:

Գիտնականները համոզված են, որ այս տեխնոլոգիան թույլ կտա անսահմանափակ քանակությամբ մազեր աճեցնել, որոնք հետագայում կարող են պատվաստել պացիենտին:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում: