Բժիշկները սխալմամբ գիպս են դրել տղայի առողջ ձեռքին

«Ես փորձում էի նրանց բացատրել երբ նրանք ինձ բուժում էին, նրանք ինձ չէին լսում եւ գիպս էին դնում սխալ ձեռքիս», — Ֆայջանը պատմել է լրագրողներին

Հնդկաստանի Բիհար նահանգից Ֆայջան անունով 7-ամյա տղային պատահմամբ վնասված ձեռքի փոխարեն գիպս են դրել առողջ ձեռքին:

NDTV պորտալը հաղորդում է, որ հունիսի 24-ին տղան ընկել է մանգոյի ծառից եւ վնասել ձախ ձեռքը: Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ռենտգենի միջոցով  կոտրվածք են ախտորոշել:

Սակայն դրանից հետո հիվանդանոցի աշխատակիցները գիպս են դրել Ֆայջանի աջ, այլ ոչ թե ձախ ձեռքին, չնայած երեխայի բողոքներին:

«Ես փորձում էի նրանց բացատրել երբ նրանք ինձ բուժում էին, նրանք ինձ չէին լսում եւ գիպս էին դնում սխալ ձեռքիս», — Ֆայջանը պատմել է լրագրողներին:

Տղայի մայրը կատարվածը կոպիտ անփութություն է անվանել եւ իշխանություններին կոչ է արել պատժել հիվանդանոցի ղեկավարությանը:

Նահանգի առողջապահության նախարարը ենթականերին հանձնարարարել է պարզել կատարվածը: