Իմ երջանկությունը. Լիլիթ Բաբասյանի լուսանկարը որդու հետ

Բաբասյանը սեւ հագուստ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված է որդու հետ։ 
«Իմ երջանկությունը»,- մեկնաբանություններում գրել է նա։ Բաբասյանը սեւ հագուստ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաբասյանը ներկայացրել էր, թե ինչպես է հարկավոր սկսել նիհարել եւ երբ մարզվել. «Ինչի՞ց սկսել նիհարելն ու ե՞րբ անցնել մարզումներին․ ամենամեծ սխալը, որ նկատում եմ, այն է, երբ նիհարել ցանկացող աղջիկներն անմիջապես վազում են մարզասրահ, մինչդեռ առաջին հերթին պետք է փոխել սննդակարգը: Սննդակարգ պահելուց հետո միայն պետք է սկսեք մարզվել:

Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի մարմին եք ուզում ունենալ: Ձեր նպատակից շատ բան է կախված: Դրանից հետո պետք է ընտրել լավ մարզչի, որը ձեզ ճիշտ կմարզի:



Արդյունքը կարող է տեսանելի լինել 1 ամսից, հնարավոր է նաեւ 1 տարուց: Ամեն ինչ Ձեզնից է կախված: Արդյունքն իրեն սպասեցնել չի տա, եթե զուգահեռ ճիշտ սնվեք, հրաժարվեք ալկոհոլից եւ պարտաճանաչ մարզվեք: 1 ամսվա ընթացքում արդյունք ունենալն իրատեսական է»: