Գերմանիայում ահաբեկիչներին քաղաքացիությունից կզրկեն

5-ից մինչեւ 10 տարի է դառնում ներգաղթյալներին քաղաքացիությունից հնարավոր զրկելու ժամկետը

Գերմանիայի Բունդեսթագն օրենք է ընդունել, որը խստացնում է գերմանական քաղաքացիություն ստանալու կանոնները:

Այսուհետեւ Գերմանիայի այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների են մասնակցել ահաբեկչական խմբավորումների կողմում, կարող են զրկվել գերմանական անձնագրից, փոխանցում է DW-ն: 

Այս նորմը կգործի միայն այն պարագայում, եթե հայտնաբերված ջիհադականները երկրորդ քաղաքացիություն ունենան: Գերմանիան սկզբունքորեն  անձնագրից չի զրկում այն դեպքում, երբ մարդը ենթակա է քաղաքացիություն չունեցող անձ դառնալու վտանգին, հիշեցնում է dpa-ն:

Դրանից բացի, 5-ից մինչեւ 10 տարի է դառնում ներգաղթյալներին քաղաքացիությունից հնարավոր զրկելու ժամկետը, որոնք գերմանական անձնագիր ստանալու համար կեղծ տեղեկություններ են ներկայացրել, գրում է news.am:

Ըստ նախկինում գործող կանոնների՝ Գերմանիայի իշխանությունները քաղաքացիություն տրանադրելուց հետո 5 տարի իրավունք ունեին կրկին քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր անձնագիր ստանալիս իրենց մասին տեղեկություններ ներկայացնելիս խաբել են: