Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Արոնյանն առաջին տուրում միավորը կիսել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

 

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տուրի պարտիան անցկացրեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Հայ գրոսմայստերը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով։ 55-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։

Արոնյանն առաջին տուրում միավորը կիսել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Հունիսի 28-ին կայանալիք երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Մրցաշարը բաղկացած է 11 տուրից։