Ինչքան գումար էր վաստակում Ստալինը

Մանրամասներ

Որոշ ժամանակ առաջ Time ամսագիրը կազմել է մարդկության պատմության ամենահարուստ մարդկանց ցանկը։ Չինգիսխանի, Բիլ Գեյթսի և Ռոքֆելերի հետ միասին այդ շարքում էր Իոսիֆ Ստալինը։ Ահա թե ինչ ունեցվածքի տեր էր խորհրդային առաջնորդը։

Պետական միջոցներ

Ստալինի ունեցվածքը չի կարելի առանձին դիտարկել ողջ պետության ունեցվածքից։ Նա կարող էր օգտվել պետական ողջ միջոցներից։ Վճարվում էին բազմաթիվ ամառանոցների, տների ու բնակարանների անհրաժեշտ վճարները, ինչպես նաև բժիշկների, խոհարարների աշխատավարձերը։ Ստալինն անգամ չգիտեր, թե կոնկրետ ինչքան է պետական գանձարանից ծախսվում այս ամենի համար։

Սակայն Ստալինը երբեք իր հետ անգամ փոքր գումար չէր շրջում։ Այսպես, մի անգամ, լինելով Բորժոմիի ամառանոցում, Ստալինը հանդիպեց իր ծանոթ վրացիներին։ Վերջիններս խոսքում նշեցին, որ ֆինանսական որոշ դժվարություններն ունեն։ Ստալինը հանեց գլխարկը, պարզեց իր ենթականերին, նաև թիկնազորի անդամներին։ Հավաքվեց 300 ռուբլի։

Քանի որ Ստալինն ապրում էր այնտեղ, որտեղ իր համար ամեն ինչ արվում էր ու պատրաստի էր, նա չգիտեր, թե ինչն ինչ արժեք ունի։ Ըստ նրա դուստր Սվետլանայի՝ հայրը կարծում էր, թե 100 ռուբլին, ինչպես և նախքան հեղափոխությունը, մեծ գումար է։ «Այդ իսկ պատճառով երբ նա ինձ 2-3 հազար էր տալիս, կարծում էր, որ միլիոն է տալիս»։

Աշխատավարձ և հոնորարներ

Իոսիֆ Ստալինը նաև աշխատավարձ էր ստանում։ Ի սկզբանե այդ աշխատավարձը երկրում միջին աշխատավարձից երեք անգամ ցածր էր։ Սակայն կառավարման վերջում Ստալինի աշխատավարձն արդեն կազմում էր 10 հազար ռուբլի։ Նույնքան ստանում էին գիտական հայտնի գործիչները՝ ակադեմիկոսներն ու պրոֆեսորները։ Գումարը Ստալինը պահում էր իր գրասեղանում և առանձնապես չէր ծախսում։

Բացի աշխատավարձից՝ Ստալինը պարբերաբար հոնորարներ էր ստանում իր ստեղծագործական աշխատանքների համար։ Նրա գրքերը հրատարակվում էին նաև արտերկրում։

Կանխիկ և խնայողական հաշիվներ

Ստալինի մահից հետո նրա ամառանոցում գույքագրում կատարվեց։ Բացի հագուստից և գրավոր իրերից գտնվեց նաև խնայգիրք, որում 900 ռուբլի կար։ Հայտնի է, որ նա ևս մեկ բանկային հաշիվ ուներ։ Առաջնորդի մահից հետո նրա երեխաներին 30 հազար ռուբլի արժեքով խնայողական գրքույկներ անցան։ Սակայն Կոլեսնիկ ազգանունով մի պատմաբան նշում է, որ սա Ստալինի ողջ հարստությունը չէր։ Մահից հետո նրա սեյֆում գտել են ավելի քան 3,5 միլիոն ռուբլի։