Ռիո դե Ժանեյրոյի խանութները հրաժարվում են պլաստիկե տոպրակներից

Բնությունն ի վիճակի չէ գլուխ հանելու նման թափոնների այդ քանակից

Ռիո դե Ժանեյրոյի սոպերմարկետները հունիսի 26-ից դադարեցնում են պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը գնորդներին, քանի որ այդ օրն ուժի մեջ է մտնում համապատասխան օրենքը, որը մեկ տարի առաջ ընդունել են նահանգի օրենսդիրները:

Սովորական պոլիէթիլենային տոպրակների փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի կտրվեն եգիպտացորենի եւ շաքարեղեգի մանրաթելերի հիման վրա կենսաքայքայվող նյութերից պատրաստված պայուսակներ: Գնորդներն իրենք կարող են ընտրել էկոլոգիապես անվտանգ «մթերապարկի» երեք մատչելի չափերից ցանկացածը՝ չորս, յոթ կամ տասը կիլոգրամի համար:

Օրենքի հեղինակի՝ տարածաշրջանային պատգամավոր Կառլուս Մինկի խոսով՝ նահանգի սուպերմարկետները տարեկան հաճախորդներին տաիս են շուրջ 4 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ: «Բնությունն ի վիճակի չէ գլուխ հանելու նման թափոնների այդ քանակից, որոնք աղտոտում են ջրհոսները՝ հանգեցնելով հեղեղումների՝ չխոսելով արդեն ծովային կենդանական աշխարհի վնասի մասին»,- մեջբերում է Globo թերթն օրենսդիրի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: