Rammstein-ը կոկաինի բույրով օծանելիք է թողարկել

Օծանելիքն արտադրել է Symrise ընկերության պարֆյումեր Ալեքսանդր Իլանը
Rammstein

Rammstein խումբը նոր բույր է ներկայացրել «կոկաինի եւ հերոինի» նոտաներով։ Բույրի անվան ընտրության հարցում առանձնապես չեն տանջվել. այն ստացել է «Kokain» անունը, որը հղում է անում նաեւ 1997թ.-ին թողարկված նույնանուն երգին։

Kokain կոմպոզիցիան բաղկացած է բենիզինի, կաշվի, պաչուլիի, ծառի, կրակի եւ ազնվամորու նոտաներից։ Այն համապատասխանում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, որոնք սիրում են անսովոր զգացողություններ։ Ըստ արտադրողի նկարագրության՝ բույրը պատկերում է «հրդեհ եւ ճնշում»։

Օծանելիքն արտադրել է Symrise ընկերության պարֆյումեր Ալեքսանդր Իլանը։ Սա ընկերության առաջին օծանելիքն է, բայց բավական հաջող. քննադատները նշում են, որ դրա բույրը դրականորեն արտասովոր է։