Եվրոպայում հազարավոր մարդիկ կմահանան շոգից

Ֆինն օդերեւութաբան Միկա Ռանտանենը համակարգչային մոդելավորմամբ պարզել է, որ ջերմային ալիքը, որը վրա կհասնի Ֆրանսիային, անխուսափելի է

Եվրոպացի գիտնականները եւ օդերեւութաբանները կանխատեսում են անոմալ շոգ հունիսի վերջին, որը կարող է սպանել հազարավոր մարդկանց, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին։

Օդի ջերմաստիճանը բարձր կլինի Եվրոպայի արեւմտյան եւ կենտրոնական մասերում։ Կանխատեսումների համաձայն՝ Մադրիդում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +40,6° Ցելսիուս, Ֆրանսիայում՝ +45 հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 5-ին, եւ նոր ազգային ռեկորդ կսահմանի։ Ավելի վաղ ամենաբարձր ցուցանիշը եղել էր +44,1, այդ ժամանակ՝ 2003-ին, շոգից մահացել է ավելի քան 11 հազար ֆրանսիացի, գրում է news.am:

Ֆինն օդերեւութաբան Միկա Ռանտանենը համակարգչային մոդելավորմամբ պարզել է, որ ջերմային ալիքը, որը վրա կհասնի Ֆրանսիային, անխուսափելի է։

Ինչպես ասում է Պոտսդամի համալսարանի կլիմատոլոգ Սթեֆան Ռամսթորֆը, շոգը «դանդաղ մարդասպան է»։ Անցած տարի շոգից մահացել է հազար մարդուց ավելի Գերմանիայում, իսկ 2003-ին բարձր ջերմաստիճանը սպանել է Եվրոպայի 70 հազար բնակչի։