Ռուսաստանից Վրաստան ավիատոմսերը եռակի թանկացել են

Վրացական ավիաընկերությունների չվերթները դեպի Ռուսաստան կդադարեցվեն հուլիսի 8-ից

Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթները եռակի թանկացել են: Այդ մասին հաղորդել է РБК-ն՝ հղում անելով Tutu.ru ճանապարհորդական ծառայությանը:

Ավիաընկերության փորձագետներն ուսումնասիրել են ավիաթռիչքների գները հունիսի 21-ից հետո և պարզել, որ դրանց գինը հուլիսի 8-ից սկսած` աճելու է 34%-ով: Այժմ Վրաստանի ուղղությամբ ամենաէժան թռիչքի գինը հուլիսի 1-7-ի դրությամբ կազմել է 7 հազար ռուբլի:

Նշվում է, որ ավիատոմսերի գները բարձրացել են Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ միջադեպի ֆոնին՝  փոխհարաբերությունների վատթարացման պատճառով:

Հիշեցնենք, որ Վրացական ավիաընկերությունների չվերթները դեպի Ռուսաստան կդադարեցվեն հուլիսի 8-ից: