Պարզ ու արդյունավետ բուսական թուրմ որովայնի ցավերը մեղմելու համար

Պատրաստման եղանակը

Որովայնի ցավերից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղամիջոցներ են ընդունում, մինչդեռ կան նաև մի շարք բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի ու անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներակայացնում հանգստացնող ու հակաբորբոքային հատկություններով օժտված մի հիանալի բուսական թուրմ, որը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավն ու ազատվել տհաճ զգացողություններից:

Ընդ որում, առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս թուրմն ընդունելու հետ մեկտեղ օրվա ընթացքում խմել հնարավորինս շատ ջուր ու չծանրաբեռնել աղեստամոքսային տրակտը դժվարամարս սննդով:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • եղեսպակի 4-5 տերև,
  • 1 թեյի գդալ երիցուկ,
  • 1 բաժակ ջուր:

Պատրաստման եղանակը.

Ջուրը դնել կրակին, իսկ երբ այն եռա, ավելացնել նաև դեղաբույսերն ու վերցնել կաթսան կրակից: Թրմել ևս 20 րոպե, այնուհետև քամել ու մանր կումերով խմել թուրմը:

Այս դեղամիջոցը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավը, ինչպես նաև կազատի սթրեսից ու անհանգստությունից, ինչը պայմանավորված է դրա բաղադրիչների յուրահատուկ հատկություններով: