Կա բերման ենթարկված. մանրամասներ դանակահարության դեպքից

Ոստիկաններին նրա ինքնությունը հայտնի է

Պարզվել է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը, քիչ առաջ live24.am-ը տեղեկացավ, որ ոստիկաններին նրա ինքնությունը հայտնի է, արդեն կա բերման ենթարկված։

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքում» «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ դանակահարել են կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: