Բռնակալ ամուսինը Նատաշա Կորոլյովային թույլ չի տալիս ուտել

«Сегодня вечером» հաղորդման եթերում աստղը խոստովանել է, որ նա թույլ չի տալիս վայեյել կազմվածքի ու առողջության համար վնասակար մթրեք, ինչպես նաեւ մանրամասն ստուգում է սառնարանը

49-ամյա Սերգեյ Գլուշկոն մշտապես առանձնացել է ատլետի կազմվածքով։ Ստրիպտիզյորի մասնագիտությունը նրան ստիպում է հետեւել սննդակարգին եւ մարզավիճակին։ Տարզանը փորձում է այդ հետաքրքրությունը հաղորդել նաեւ կնոջը, սակայն Կորոլյովան շատ է սիրում ուտել։

«Այսօր երեկոյան»  («Сегодня вечером») հաղորդման եթերում աստղը խոստովանել է, որ երբեմն սիրղ ամուսինը բռնակալի է վերածվում։ Նա թույլ չի տալիս վայեյել կազմվածքի ու առողջության համար վնասակար մթրեք, ինչպես նաեւ մանրամասն ստուգում է սառնարանը։

Նատաշա

«Դա սարսափելի է։ Երդվում եմ։ Երբեմն պատահում է՝ նստած ես, եւ քեզ վրա նայում է մսով կարկանդակը... Եվ դու նոր ես վերցրել այն ու կծել, երբ միանգանից լսում ես. «Դիր տեղը»։ Եվ վերջ։ Ախորժակն անհետանում է։ Այո, մեզ մոտ այդ հարցում շատ խիստ է»,- ասել է Կորոլյովան։

Այժմ Տարզանի համար ավելի հեշտ է հետեւել ընտրյալի սննդակարգին, քանի որ Նատաշան հրաժարվել է պատրաստելուց։ Երգչուհու խոսքով՝ մեղավորը «Ճաշելու ժամանակն է» («Время обедать») շոուում բազմաթիվ նկարահանումներն են։ Մայրիկի հետ նա երկու տարի պատմել է տանը պատրաստվող ճաշատեսակների մասին եւ կիսվել բաղադրատոմսերով։

Նատաշայի  ամուսին

Բացի այդ՝ Կորոլյովան կարծում է, որ ընտրյալի խոհարարական տաղանդին դժվար է դիմակայել։ Սակայն դերերի այս փոփոխությունը չի գոհացրել տղամարդուն եւ, նա բողոքել է, որ ստիպված է լինում ոչ միայն պատրաստել, այլեւ երբեմն պաշտպանել իր բաժինը։ «Բոլորը հարցնում են. «Ինչո՞ւ ես այդքան սլացիկ»։ Որովհետեւ արի տուն, գտիր մթերք, պատրաստիր այն, եւ եթե ստացվի, կուտես։ Հենց պատրաստում ես, միանգամից գալիս են որդին ու Նատաշան։ Ինչ մնում է ճաշատեսակից, այն էլ իմն է»,- զայրացել է Սերգեյը։