Բացվել է աշխարհում առաջին սաթե բաղնիքը

22 քառակուսի մետր մակերեսով սենյակը կահավորելու համար օգտագործվել է երեք տոննա սաթ
Live24.am-ը ներկայացնում է

Լիտվայի առողջարանային Պալանգա քաղաքում բացվել է բաղնիք, որն ամբողջությամբ սաթից է: Հատակը, առաստաղը, պատերը, անգամ նստելատեղերն ու պառկելատեղերն այստեղ ամբողջությամբ սաթից են: 22 քառակուսի մետր մակերեսով սենյակը կահավորելու համար օգտագործվել է երեք տոննա սաթ:

Այս ամենը ոչ միայն աննկարագրելի գեղեցիկ է, այլև առողջարար:

Պարզվում է՝ որոշակի ջերմաստիճանի հասած սաթը սկսում է արտադրել թթու, որը նպաստում է մարդու ճիշտ նյութափոխանակությանը, օգնում է հաղթահարել սթրեսն ու ընկճախտը:

Բաղնիքի ներսում ջերմությունը 45-48 աստիճան է:  Մասնագետները խորհուրդ են տալիս գտնվել այնտեղ կես ժամից ոչ ավելի: Այս հաճույքի արժեքը ընդամենը 3 եվրո է:

Սաթե բաղնիք