Այո, ես հեռացա «Ֆակելից» պայմանագրի ավարտից հետո. Դավիթ Արշակյան

Հայաստանի հավաքականի թեկնածուն «Ֆակելին» միացել էր ձմռանը, Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում Արշակյանը մասնակցեց 8 հանդիպման

Վորոնեժի «Ֆակելից» հեռացած Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը փորձաշրջան է անցնում Սարանսկի «Մորդովիայում»։ 

«Այո, ես հեռացա «Ֆակելից» պայմանագրի ավարտից հետո։ Նոր ակումբիս վերաբերյալ հստակություն կլինի այս շաբաթ»,- ավելացրեց Դավիթ Արշակյանը։

Հայաստանի հավաքականի թեկնածուն «Ֆակելին» միացել էր ձմռանը։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում Արշակյանը մասնակցեց 8 հանդիպման։

Կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Երեւանի «Միկայում», Լիտվայի «Տրակայում», ամերիկյան «Չիկագո Ֆայրում», դանիական «Վայլեում» եւ խորվաթական «Գորիցայում»։