Իսպանիայում հանգստանալու ժամանակ աղջիկը կաթվածահար է եղել Պորտուգալական նավակի կծելուց հետո

Թունավոր շոշափուկներից ստացած այրվածքների ցավն այնքան ուժեղ էր, որ Նաոմիին հիվանդանոցում մորֆին են նշանակել

Ֆիզալիայի (Պորտուգալական նավակի) հետ հանդիպումը քիչ մնաց մահացու ելք ունենար 22-ամյա Նաոմի Մաթեոսի համար։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, արտաքնապես մեդուզայի նմանվող ծովի բնակչի կծելը տառացիորեն կաթվածահարել էր աղջկան։ Նրան փրկել է ընկերուհին, որը հետ է մղել ֆիզալիայի գրոհը ջրասուզակի հարմարանքներով։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել  Լորկայի (Իսպանիա) լողափերից մեկում հանգստանալու ժամանակ, գրում է med.news.am:

Թունավոր շոշափուկներից ստացած այրվածքների ցավն այնքան ուժեղ էր, որ Նաոմիին հիվանդանոցում մորֆին են նշանակել։ «Ցավից ուզում էի մեռնել։ Ես խենթի նման բղավում էի»,- ասում է նա։ Ֆիզալիայի հետ հանդիպումից նշաններ են մնացել տուժածի ձեռքերին, մեջքին եւ կրծքին։

Ֆիզալիայի թույնն այնքան ուժեղ է, որ որոշ դեպքերում կարող է սպանել մարդուն։ Պորտուգալական նավակները սնվում են հիմնականում ձկների թրթուրներով, ինչպես նաեւ փոքրիկ ձկներով ու կաղամարներով։ 2016 թվականի սեպտեմբերին ֆիզալիաների հարձակման պատճառով իշխանությունները փակել են Թաիլանդի Փհուքեթ կղզու չորս լողափ։