Լիոնել Մեսի. Մեզ անհրաժեշտ էր այսպիսի հանդիպում

Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը

Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է հաղթանակը Քաթարի հավաքականի նկատմամբ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում:

«Արգենտինայի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց: Վստահություն ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ էր այսպիսի հանդիպում: Պետք է բարելավենք մեր խաղը մինչեւ փլեյ-օֆֆի հանդիպումը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: