Ի՞նչ են խոստանում Սիրիայի նկատմամբ Թուրքիայի խորամանկ ծրագրերը

Վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողությունները դառնում են էլ ավելի ինտենսիվ

 

Ընթացիկ տարվա մայիսի վերջում Թուրքիան որոշում էր կայացրել զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը, որպեսզի վերջինս կարողանա հակազդել Ասադի կառավարական զորքերին: Թուրքական կողմի փաստարկը Սիրիայում ստեղծված իրավիճակն է, որը մեծացնում է փախստականների հոսքը դեպի Թուրքիա:

Վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողությունները դառնում են էլ ավելի ինտենսիվ: Ընդդիմության ահաբեկիչները եւ Ջեբհաթ ան Նուսրից մարդասպանները հարձակվում են կառավարական դիրքերի վրա տարբեր ուղղություններով, սակայն հիմնական մարտերը տեղի են ունենում, այնուամենայնիվ, Իդլիբ նահանգի հարավում: Սակայն իրենք՝ ահաբեկիչները, նույնպես հաջողություն են գրանցում. նրանք վերադարձնում են իրենց հսկողության ներքո ավելի վաղ կորցրած որոշ տարածքներ: Նրանց հաջողությունը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից առաջնայինը Թուրքիայի կողմից աջակցությունն է:

Ազգային ազատագրական ճակատը, որը միավորում է Իդլիբի ընդդիմադիր խմբավորումների մեծամասնությունը, ֆինանսվորվում է եւ զինվում Անկարայի կողմից, եւ Անկարայի միջով են տեղափոխվում մեծ քանակությամբ զենքն ու զինամթերքը, որոնք պաշտոնապես նախատեսված են թուրք զինվորականների համար: Սակայն իրականում դա ապացուցելը գրեթե անհնար է: Եւ ինչու են անհրաժեշտ այդ քանակությամբ հրաձիգներ բավականին սահմանափակ թուրքական կոնտինգենտին:

Օտարերկրյա ԶԼՄ-ները, օրինակ, «Reuters» գործակալությունը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, գրում է Անկարայի կողմից ընդդիմադիր եւ նաեւ ահաբեկչական խմբավորումներին զինամթերք մատակարարելու մասին:

Ռուսաստանը մինչեւ վերջերս հանդուրժում էր դա, նաեւ Անկարան մշտապես պնդում էր առաջիկայում ահաբեկիչներին ամբողջովին հանդարտեցման մաին: Թուրքիայի կողմից հովանավորվող Ազգային ազատագրական ճակատի ներկայացուցիչը չի հաստատել, սակայն նաեւ չի հերքել թուրքական զինամթերքի նոր մատակարարման մասին տեղեկատվությունը: Նա միայն հայտարարել է, որ ապստամբներն արդեն վաղուց ունեն զենքի մեծ տեսականի:

Մինչդեռ Էրդողանը ցանկանում է փոխանակել իր թաքնված հակառուսական դիրքորոշումն իր համար շահավետ որոշման հետ, մասնավորապես, քրդերի վերաբերյալ: Աստանայի ձեւաչափի հետ իր հարաբերություններն ամրապնդելու փոխարեն՝ Անկարան սիրահետում է արեւմտյան կոալիցիայի հետ՝ հույս ունենալով, որ այն պատրաստ է տապալել Բաշար Ասադի գործող ռեժիմը: Իսկ դա կարող է հանգեցնել երկու կողմերի լավ տրամադրվածության կորստին: Այլ կերպ ասած՝ նախագահ Էրդողանի կառավարությունը «կարող է կորցնել ցորենը, որն ունի, քանի դեռ գտնվում է բրինձը ձեռքբերելու ճանապարհին», գրում է news.am: