«Բարսելոնան» հրաժարվել է Դե Լիգտի տրանսֆերից

Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերը Ռայոլան քննարկում է Թուրինի «Յուվենտուսի» եւ Փարիզի ՊՍԺ-ի հետ

Հոլանդիայի չեմպիոն եւ գավաթակիր Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգը չի տեղափոխվի «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը հրաժարվել է 19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերից՝ որոշելով չընդունել նրա պահանջները։ Տրանսֆերի եւ վարձատրության ընդհանուր գումարը կհասներ 200 միլիոն եվրոյի, հաղորդում է Goal.com-ը։

Դե Լիգտը պահանջել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով, տրանսֆերի համար «Բարսելոնան» «Այաքսին» պետք է վճարեր 75 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ, գործարքի գումարի 20 տոկոսն էլ պահանջել է Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան։

Չորս կենտրոնական պաշտպան ունեցող «Բարսելոնան» հրատապ չի համարել Դե Լիգտի տրանսֆերը։

Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերը Ռայոլան քննարկում է Թուրինի «Յուվենտուսի» եւ Փարիզի ՊՍԺ-ի հետ, գրում է NEWS.am SPORT: