Ադրբեջանական գյուղերի բնակիչները խավարասերների արշավանքի պատճառով լքում են իրենց տները

Գարնանը գետերի հեղեղումների պատճառով ճահիճ է առաջացել

Ադրբեջանական Զագատալի շրջանի գյուղերի բնակիչները խավարասերների արշավանքի պատճառով լքում են իրենց տները:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, գարնանը գետերի հեղեղումների պատճառով ճահիճ է առաջացել, որը նպաստել է խավարասերների բազմացմանը: Ալազան գետի մոտ գտնվող գյուղերի բնակիչների մի մասն արդեն հեռացել է գյուղերից, քանի որ անտանելի է ապրել:

Գյուղացիների խոսքով՝ վրացական կողմում դեզինֆեկցիայի աշխատանքներ են տարվել, սակայն ադրբեջանական կողմում ոչինչ չի արվել, եւ այդ պատճառով խավարասերների արշավանքի հետեւանքով տարբեր հիվանդություններ են տարածվում, գրում է news.am:

Իսկ մոծակների արշավանք է նկատվում այն տարածքներում, որտեղ մեղու եւ թթենու մետաքսագործ են բուծում: