Հռիփսիմե Հակոբյանի վառ կերպարը Կալիֆոռնիայից

Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. ընդգծված են աչքերն ու շուրթերը

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին կարմիր վերնաշապիկ է կրում, որը համադրել է գեղեցիկ գլխազարդի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ։ Աստղային զույգը մեղմ գրկախառնված էր։ Հռիփսիմեն սպիտակ զգեստ է կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։ «Շուտով... Արեւս...»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE-