Թրամփին նմանությունը շնիկին օգնել է ստանալ «ամենատգեղ շուն» տիտղոսը

Շան տիրուհին՝ Իվոն Սանտա Ռոսան, մրցույթի ժամանակ շահել է հեռուստաշոուին մասնակցելու իրավունք և 1․5 հազար դոլար

«Թափառական» մականունով շունն ԱՄՆ-ում հաղթող է ճանաչվել ամենատգեղ շների մրցույթում գործող նախագահ Դոնալդ Թրամփին նմանության շնորհիվ, հաղորդում է Associated Press-ը։

«Ամենատգեղ շունը» համաշխարհային ամենամյա մրցույթում թխամազ շնիկն արժանացել է գլխավոր մրցանակին, որն ԱՄՆ-ում տեղի է ունենում արդեն 31-րդ անգամ։

Շան տիրուհին՝ Իվոն Սանտա Ռոսան, մրցույթի ժամանակ շահել է հեռուստաշոուին մասնակցելու իրավունք, 1․5 հազար դոլար և շների ապաստարանին նվիրաբերության միջոցներ։