Դենիս Թումասյանն «Ալաշկերտից» տեղափոխվեց «Չայկա»

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Դենիս Թումասյանին և փորձառու պաշտպանին հաջողություն մաղթում հետագա կարիերայում

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Դենիս Թումասյանի հետ:

34-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ռուսական «Չայկայում»:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում Դենիս Թումասյանին և փորձառու պաշտպանին հաջողություն մաղթում հետագա կարիերայում, գրում է NEWS.am SPORT: