Չինական ևս 5 ընկերություն ԱՄՆ «սև ցուցակ»-ում է հայտնվել

Ցուցակում հայտնված ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ

ԱՄՆ իշխանությունները, բացի Huawei ընկերությունից, չինական ևս 5 ընկերությունների ներառել է «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Ցուցակում հայտնված ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը տարածվել է չինական Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյաննանի՝ Համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի վրա:

ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ցուցակում ներառված ընկերությունները հետագայում կարող են բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների վրա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հաղորդվում է նաև, որ այս կազմակերպությունները համակարգչային բարձրտեխնոլոգիական արտադրանք թողարկող ամենախոշոր ընկերություններից են և նրանց հետ համագործակցությունը շարունակելու համար այսուհետ անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն ստանալ: