Հավայի նահանգում ինքնաթիռի վթարից 9 մարդ է զոհվել

Այս մասին հայտնում է RT-ն

ԱՄՆ-ի Հավայի նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով տեղի տրանսպորտի վարչության ծառայությունը:

«Հավայի նահանգի տրանսպորտի վարչությունը խորը վշտով հայտնում է, որ King Air ինքնաթիռում ինը մարդ է եղել, որն ընկել է Dillingham Airfield օդանավակայանի մոտակայում»,- ասել են գերատեսչությունից։

Նշվում է, որ նախնական տվյալներով, գոյություն ողջ մնացածներ չկան։