Էդգար Սեւիկյանը 3 տարվա պայմանագիր կնքեց իսպանական «Լեւանտեի» հետ

17-ամյա ֆուտբոլիստը «Լեւանտեի» երիտասարդական թիմում էր խաղում 2017 թվականից

Ֆուտբոլի Ռուսաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպանԷդգար Սեւիկյանը երեք տարվա պայմանագիր կնքեց իսպանական «Լեւանտեի» հետ, հայտնում է sportrbc.ru-ն։

17-ամյա ֆուտբոլիստը «Լեւանտեի» երիտասարդական թիմում էր խաղում 2017 թվականից։

Մինչեւ Իսպանիա տեղափոխվել է մարզվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» համակարգում, գրում է NEWS.am SPORT: