Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտում» հանդես է եկել նաեւ 2014-2015-ին։
Փորձառու պաշտպանը հանդես է եկել նաև «Շիրակում», «Միկայում», «Իմպուլսում», «Գանձասար-Կապանում»։ Նրա նախորդ ակումբը Վանաձորի «Լոռին» էր:
Հայ Իշխանյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում` դառնալով 1 գոլի հեղինակ:
«Ալաշկերտի» նորեկը թիմի հետ մեկնել է Հանքավան, որտեղ ալաշկերտցիները 10-օրյա հավաք և երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` նախապատրաստվելով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներին, գրում է NEWS.am SPORT:
0Comments