Ուզբեկստանի Սենատն առաջին անգամ կին է գլխավորել

Նա առանձնանում է օրինավորությամբ, ազնվությամբ եւ, որ գլխավորն է՝ հայրենասիրությամբ

Ուզբեկստանի փոխվարչապետ եւ կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաեւան հունիսի 21-ին ընտրվել է հանրապետության Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ։

«Նա առանձնանում է օրինավորությամբ, ազնվությամբ եւ, որ գլխավորն է՝ հայրենասիրությամբ: Նախօրյակին ես նրան նշանակեցի սենատոր եւ առաջադրեցի խորհրդարանի վերջին պալատի ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը՝ ելույթ ունենալով Սենատի 20-րդ լիագումար նիստում:

Նարբաեւի թեկնածության օգտին քվեարկել է 81 սենատոր, երկուսը ձեռնպահ են մնացել, «դեմ» ձայներ չեն եղել: Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին է գլխավորել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: