Ի՞նչ է տեղի ունենում Թբիլիսիում և ինչից է ամեն ինչ սկսվել

Վրացի ընդդիմադիրները հայտարարել են ցույցերը շարունակելու մասին

Վրացական ընդդիմության առաջնորդները լրագրողներին հայտնել են, որ հունիսի 21-ին երեկոյան նախատեսում են հերթական ակցիան իրականացնել երկրի խորհրդարանի մոտ:

ա

Ակցիան լինելու է խաղաղ, մեկնարկելու է ժամը 19:00-ին: Եվրոպական Վրաստան կուսակցության առաջնորդներից  Գիգա Բոկարիան հայտարարել է, որ տեղի ունեցածից հետո հնարավոր չէ կանգնեցնել գործընթացը: Նրա խոսքերով, երեկ երեկոյան խորհրդարանի մոտ հավաքվածների 2/3-ը եղել են խաղաղ նպատակներով, սակայն հենց նրանք են ամենաշատը տուժել բախումների արդյունքում:

ա

Նշենք, որ այս գիշեր Թբիլիսում բախում տեղի ունեցավ ոստիկանության ու ցուցարարների միջև, ովքեր, Ինտերֆաքսի փոխանցմամբ, պահանջում են խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախաձեի, ՆԳՆ և Անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը: Բախման արդյունքում երկու կողմերում էլ տասնյակ մարդիկ են տուժել: Տուժել են նաև լրագրողներ, որոնցից մեկը կորցրել է աչքը: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ջրցաններ, ռետինե փամփուշտներ, հայտնում է analitik.am-ը:

Ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ վրացի պատգամավորներն իմացել են այն մասին, որ խորհրդարանում ռուսաստանցի պատգամավորների են ընդունելու: Ընդունելությունը տեղի է ունեցել ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Վեհաժողովի նախագահը ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովն է: Նա նիստի ժամանակ նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչն էլ զայրացրել է վրացի գործիչներին:

ա

Ընդդիմության կողմնակիցները դրանից հետո հավաքվել են խորհրդարանի մոտ և փորձել ներխուժել շենք, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել: