ԱՄՆ Սենատը նախագիծը է ընդունել՝ արգելելով նախագահ Դոնալդ Թրամփին զենք վաճառել Սաուդյան Արաբիային: Այս մասին analitik.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը:
Սենատորներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ Սաուդյան Արաբիան կապ ունի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ, ինչպես նաև նրանով, որ արաբական պետությունը հարված է հասցրել Եմենի խաղաղ բնակչությանը:
Այսպիսով, ԱՄՆ խորհրդարանի վերին պալատը արգելափակեց Թրամփի գործողությունները: Վերջինս արդեն հայատարարել է, որ մտադիր է օգտվել վետոյի իրավունքից:
Реклама 06
Նշենք, որ Թրամփը մտադիր էր Սաուդյան Արաբիային 8 միլիարդ դոլարի զենք վաճառել:
0Comments