Ամառային ռիթմեր ու գունեղ տեսահոլովակ․ երգիչ, դերասան Գոռ Հակոբյանը խոստանում է հետաքրքիր նոր աշխատանք հանձնել երկրպագուների դատին: 1 տարվա ընդմիջումից հետո Գոռը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի ընթացքին հետևել է Tert.am Life-ն ու ներկայացնում է առաջին մանրամասներն ու բեքսթեյջ լուսանկարները:
«Ֆուլ հաուսի» ավարտից հետո Գոռը որոշել է ժամանակը զուր չվատնել և երաժշտական կարիերային նոր թափ տալ: Սիթքոմի գործընկերները՝ Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանն ու Գարիկ Սեփխանյանը որոշել էին նրան մենակ չթողնել ու նկարահանման հրապարակում էին, դե իսկ Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նկարահանման հրապարակում էր՝ որպես նախագծի պրոդյուսեր:
«Չեմուչում» կոչվող երգի հեղինակն ու գործիքավորողն ինքն է: Ասում է՝ 1 տարի է՝ այս երգն իր համակարգչում էր, սակայն միայն հիմա հասունացավ այն լսարանին ներկայացնելու պահը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:
Թե ինչու 1 տարի տեսահոլովակ չէր ներկայացնում, Գոռը նախ կատակեց, որ գումար չուներ, հետո բացատրեց, որ համապատասխան երգի պակաս ուներ: Նրանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչու էր այս երգը 1 տարի պահել համակարգչի մեջ․«Եթե ասեմ զբաղվածությունս էր խնդիրը, կեղծ կլինի, որովհետև ցանկության դեպքում ամեն ինչ հասցնում ես: Իրականում հարմար երգ չունեի: Իմ համակարգչում միշտ կարելի է գտնել նոր երգեր, կիսատ մնացած նախագծեր, որոնք պարբերաբար բացում եմ, լսում, նորից փակում: «Չեմուչումն» անընդհատ լսում էի և մի կողմ դնում: Ի վերջո, որոշեցի հենց այս երգը թոսղարկել, քանի որ ռիթմերն ամառային են ու դինամիկ»:
Գոռի խոսքով՝ իր նպատակը լավ երգ ու տեսահոլովակ ունենալն է, որն իր թիմի շնորհիվ կարող է կյանքի կոչել: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Երգիչն այն բնութագրեց որպես գունեղ, պարային տեսահոլովակ, որի համար շատ գեղեցիկ տաղավարներ են պատրաստվել: Այս հարցում երգչին օգնել է կինը՝ Հրանուշը, որը ստեսղծագործական ամբողջ ընթացքում իր կողքին է եղել։
«Քանի որ տանն եմ աշխատում, Հրանուշն ամբողջ ընթացքից տեղյակ է: Ընդհանուր առմամբ՝ հավանել է երգը: Միասին ենք ընտրել տաղավարի գույներն ու իմ հագուստը: Ես ընտրում եմ հագուստը, ինքը նայում է և տալիս իր գնահատակը: Փառք Աստծո, մեր ճաշակները համընկնում են»,- ասաց նա:
Տեսահոլովակը հերոսուհի չունի, Գոռի կարծիքով՝ այս տեսահոլովակի համար հերոսուհի ընտրելու գործը բավականին բարդ կլիներ, բայց այդ, իր խոսքով՝ խուսափել են ստանդարտ սյուժեից․ «Մի քիչ պրոբլեմատիկ էր գտնել այս երգի հերոսուհուն: Բառերն այնպիսին են, որ հերոսուհի ունենալու դեպքում պետք է շատ բոմբ մեկին ընտրեինք: Հայաստանում շատ լավի «դեֆիցիտ» կա: Նրանք, ովքեր, իմ կարծիքով կարող էին լինել գլխավոր հերոսուհու դերում, ունեն ինչ-որ ամբիցիաներ, կամակորություններ, ռայդերներ, իսկ շարքային ինչ-որ մեկին նկարահանելն այս անգամ տեղին չէր»:
Պարային ռիթմերն ու վերնագիրը հուշում են, որ երգը կեմերցիոն է: Գոռը չի հերքում այս փաստն ու շեշտում է, որ այն առավել լայն տարածում կգտնի երիտասարդների շրջանում, որովհետև «դիփ հաուս» ոճում է:
Ամփոփելով իր երաժշտական կարիերան՝ նա նշեց, որ այն հաջողված է համարում: Ասում է՝ դիտումներն առաջնային չի համարում, բայց դրանք վկայում են, որ իր աշխատանքները հետաքրքրություն են վայելում:
«Թողարկածս 5 երգն ունեցել են միլիոնավոր դիտումներ՝ ամենաքիչը 6 մլն դիտում, ունեմ երգեր, որոնք 13-15 մլն դիտում են ունեցել: Կարծում եմ, եթե հաջողություն չունենայի, այդքան դիտում չէր լինի: Ինձ շատ է դուր գալիս, երբ երգում եմ, մարդիկ ինձ հավասար սկսում են երգել: Ես ինձ չեմ համարում կայացած երգիչ, անում եմ իմ սիրած գործը, որը երկար տարիներ հոբբի էր, հետո դարձավ աշխատանք: Չեմ էլ ընկնում դիտումների, գումար աշխատելու հետևից: Ամեն ինչ անում եմ հաճույքի համար, եթե լինում է հաջողություն, լավ, եթե ոչ, նորմալ է»,- ասաց նա ու հավելեց, որ կորպարատիվներին էլ հիմնականում որպես երգիչ է հրավեր ունենում, նույնիսկ դժվարացավ հիշել, թե երբ է վերջին անգամ որպես հաղորդավար հրավեր ունեցել:
անգամ որպես հաղորդավար հրավեր ունեցել:
ցել:
0Comments