Armsport-ը գրում է.
«Միլանը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Եվրոպա լիգային, հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը մոտ է ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության գալուն։ Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն կընդառաջի «Միլանին» և ժամանակ կտա ակումբին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրները լուծելու համար։
Ակումբն այս մասին կարող է պաշտոնական հայտարարություն տարածել վաղը՝ հունիսի 19-ին։ Համաձայնության գալու դեպքում, «Միլանի» փոխարեն Եվրոպա լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ռոման», իսկ «Տորինոն» կխաղա մրցաշարի որակավորման փուլում։
Հիշեցնենք՝ անցած տարվա դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն «Միլանին» տուգանեց 12 մլն եվրոյով՝ Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության մասնակցությունից ունեցած ամբողջ եկամտով։ Բացի դա, ակումբի վրա արգելք սահմանվեց․ թիմը եվրագավաթային առաջիկա երկու մրցաշրջանում կկարողանա հայտավորել միայն 21 ֆուտբոլիստի։
0Comments