ԱՄՆ-ում դատարանի առջեւ կկանգնի «դպրոցը պայթեցնել» սպառնացած ուսուցչուհին

Արդյունքում կնոջը կալանավորել են, իսկ ավելի ուշ գրավի դիմաց բաց թողել

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգից Թայմիլ Բեյքերը դատարանի առջեւ կկանգնի ահաբեկչական սպառնալիքների հնչեցման մեղադրանքով, հաղորդում է Associated Press-ը:

 Նշվում է, որ մեղադրանքը ուսուցչուհուն ներկայացվել է այն բանից հետո, երբ իր որդու, որը սովորում է տարրական դասարանում, ուսուցչուհու հետ զրույցում կինն ասել է, որ կպայթեցնի դպրոցը, եթե որդուն թույլ չտան  բաց թողնել ուսումնական տարին:

Արդյունքում կնոջը կալանավորել են, իսկ ավելի ուշ գրավի դիմաց բաց թողել: Առաջիկայում կկայանա դատը:

Բեյքերի փաստաբանը նշում է, որ տվյալ արտահայտությունից հետո դպրոցը որւեէ միջոց չի ձեռնարկել, այիսնքն նրանք վստահ են եղել, որ դա էմոցիոնալ հայտարարություն էր, որը սպառնալիք չի պարունակում:

Այժմ Բեյքերը պայքարում  է ավագ դպրոցում աշխատանքը չկորցնելու համար, սակայն ուսումնակսն հաստատությունը հրաժարվել է երկարացնել նրա հետ պայմնագիրը: