Արժեքավոր բաղադրատոմս նրանց համար, ովքեր երկար պատրաստելու ժամանակ և ցանկություն չունեն

Հավով և պանրով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ է.

Հավով և պանրով ռուլետ պատրաստելու համար անհրաժեշտ է.

1. Լավաշ – 2 հատ
2. Հալած պանիր – 1 հատ
3. Հավի կրծքամիս – 0.25 կգ
4. Սխտոր – 1-2 ատամիկ
5. Ձու – 3 հատ
6. Մայոնեզ – 1 տուփ
7. Սոյայի սոուս – ըստ ցանկության
8. Բուսական յուղ

Պատրաստման եղանակը

1. Հավի կրծքամիսը տապակել բուսական յուղով: Սառեցնել և մանր կտրատել:

2. Սառեցված պանիրը անցկացնել քերիչով:

3. Բաղադրիչներին ավելացնել սոյայի սոուս և մայոնեզ, խառնել:

4. Ստացված զանգվածը հավասարապես տարածել լավաշի վրա:

5. Ռուլետի նման փաթաթել և մոտ մեկ ժամ դնել սառնարանը:

6. Սառելուց հետո կտրատել և մատուցել:

Նյութի աղբյուր՝ 168.am: