Դոնալդ Թրամփը ընտրարշավը պաշտոնապես սկսել է

Թրամփն իր նախընտրական արշավը սկսել է Ֆլորիդա նահանգում, որն իր «երկրորդ տունն» է անվանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է ընտրարշավը՝ իր ընտրողներին կոչ անելով «Այս թիմը պահպանել» եւս 4 տարի, հայտնում է BBC News-ը:

Թրամփն իր նախընտրական արշավը սկսել է Ֆլորիդա նահանգում, որն իր «երկրորդ տունն» է անվանում՝ հազարավոր համախոհների առջեւ ելույթ ունենալիս:

Ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահն առիթը բաց չի թողել դեմոկրատներին մեղադրելու «երկիրը մասերի բաժանելու» փորձի մեջ:

Հայտնի է, որ ավելի վաղ անցկացված վարկանիշի արդյունքներով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը մի շարք առանցքային նահանգներում  գործող նախագահին զգալիորեն գերազանցել էր:

Նա բեմ է բարձրացել կնոջ՝ Մելանյայի հետ, որը հայտարարել է, թե հուզված է այն մտքից, որ առաջին տիկինը կլինի եւս 6 տարի:

Արշավի ժամանակ ելույթ են ունեցել նաեւ փոխնախագահ Մայք Փենսը եւ Սպիտակ տան հեռացող մամուլի խոսնակ Սառա Սանդերսը: